-
28.07.2013|
17:21
Երեկ չէ առաջին օրը «100»-ի մեծապատիվ տոնը որոշեցի նշել ավտոբուս նստելով: Ուղևորները գոհ էին ու արժանապատիվ, վարորդը` մեծահոգաբար հանդուրժող: Անցնում ենք Շրջանայինի կանգառից. մի կին` գեղեցկադեմ ու հասուն, խնդրում է ոստիկանության շենքի խաչմերուկում կանգնել: Վարորդն ասում է` այդտեղ չեմ կարող, ոստիկանության նախարարությունն է է: Հետո քթի տակ սրամտում է` թե՞ նախարարությունում բարեկամ ունեք:
-
27.07.2013|
13:47
Բոլորս ենք սիրում հաղթանակներ ունենալ: Միասնական ջանքերով տարած հաղթանակն էլ տասնապատիկ գնահատելի է դառնում, քանզի ապացուցում է, որ միավորվելով մենք վերածվում ենք միակամ ու անպարտելի բռունցքի, և մեր ընթացքն անկասելի է այլևս:
-
26.07.2013|
20:45
Էս թեմայի շուրջ մի քիչ դժվար է ինձ ադեկվատ կարծիք արտահայտող համարելը, բայց դե սա իմ ՖԲ էջն է, ես էլ սովորաբար ոչ մեկին չեմ ստիպում, որ կարդան: Ադեկվատ ասացի՝ հիշեցի. հանուն ադեկվատության պիտի ասեմ, որ անընդունելի են ինձ համար Գալուստ Սահակյանի վերջին մի քանի արտահայտությունները:
-
26.07.2013|
14:24
Էս երկու օրը և´ լրատվադաշտով, և´ իրականում հետևում էի որոշ «պռոֆեսիոնալ կուսակցականներ» ու «արհեստավարժ չեգեվարաների»` շարժման մեջ «նիրյատ լինելու» ու շարժումն իրենցով անելու ապարդյուն փորձերին: Էլ չասեմ Րաֆֆու մասին, որ անիմաստ իրեն մի կանգառից մյուսն էր գցում` ուշադրություն գրավելու համար:
-
26.07.2013|
02:55
Հաստատ համոզված եմ արդեն, որ մեր մեջ մեկընդմիշտ մահացավ ստրուկը` իր տեղը զիջելով ՀՀ իրական իսկական արժանապատիվ քաղաքացուն: Թող էս փոքրիկ հաղթանակը, ինքներս մեր, ոչ թե ինչ- որ ոչնչություն պաշտոնյայի նկատմամբ, լինի ոգևորիչ, հուսադրող ու խթան հանդիսանա հետագա հաղթանակների համար:
-
25.07.2013|
22:34
Հասարակությունը Հայաստանում տարավ, թերևս, իր առաջին իրական հաղթանակներից մեկը` քաղաքապետը կասեցրեց իր ապօրինի որոշումը: Առայժմ տրանսպորտի ուղեվարձը կմնա նույնը: Ի վերջո, ո՞րն էր այս անգամ հասարակության հաջողության գաղտնիքը: Իշխանություններն ըմբռնեցի՞ն արդյոք իրավիճակի ամբողջ լրջությունը: Անգամ այսքան տարիներ իրենց ապօրինի որոշումների դեմ ձայն-ծպտուն չհանած մարդկանց միացումը սոցիալական ակցիաներին նրանց ոչինչ չի՞ հուշում:
-
25.07.2013|
12:08
Սա Էրևանն է, այստեղ դու տանն ես, ուր կամ սիրում են կամ հայհոյում են…
Երևանը վաղուց հախվերդյանական զգացողություններ արթնացնող քաղաքը չէ: Այն ավելի շատ լարվածություն, պայքարելու մոտիվացիա ու պահպանելու բնազդ է առաջացնում:
-
24.07.2013|
22:54
Ռուսերեն 'шօфер' բառն առաջացել է ֆրանսերեն chauffeur - ից, որ ջեռուցող, հնոցապան, կրակը վառ պահող է նշանակում: Սկզբնապես այս chauffeur - ները տրանսպորտային միջոցներն անմիջականորեն կառավարողները չէին, այլ ածուխ կամ փայտ էին գցում հնոցի մեջ, քանի որ առաջին մեքենաները գոլորշային շարժիչով էին աշխատում, իսկ իրական կառավարողները պետք է վառ պահեին հնոցը:
-
24.07.2013|
12:24
Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, փոքր-ինչ զավեշտական է, բայց, միևնույն ժամանակ, շատ ուրախալի: Մարդիկ անկեղծ միմյանց օգնում են, CARPOOL-ի հայկական տարբերակը անկեղծ է, հրաշալի և ոգևորիչ, պետք է բոլորին առանձնակի շնորհակալություն ասել այդպիսի քաղաքացիական կամքի և դիրքորոշման դրսևորման համար։
-
23.07.2013|
23:11
Ինչո՞ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժողովրդին ոչինչ չի պատասխանում:
Իր հայրը շատ ավելի ժողովրդական էր:
Վախենում է սխալ խոսի, ու նախագահը մեղադրի՞: